Արտադրություն
դիզայն եւ նմուշ
Ընկերության բարձրակարգ ծրագրավորողները և նորաձևության դիզայներները օգտվում են վերջին տեխնոլոգիաներից` լավագույն արդյունքներ տրամադրելու համար:
Կար
Կարի գործընթացը ոչ միայն ներառում է գործված հագուստի մասերը միմյանց միացնելու պրոցեսը, այլ նաև պրոցեսներ ինչպիսիք են՝ կոճակի անցքի բացում, կոճակի ամրացում, տիսմաների և ժապավենների կարում, ասեղնագործություն, տպագրություն և այլն…
Որակի վերահսկում
Որակի վերահսկումը կատարվում է ժամանակին`արտադրության յուրաքանչյուր փուլում` թերությունները առավելապես նվազեցնելու նպատակով:
գործընթացի ավարտ
Ձեռքերով գործվածքի հարդարումը ավարտին է հասցնում արտադրական գործընթացը և ապահովում է հագուստի լավագույն տեսքը:
about us
2017թ-ին ՀՀ մայրաքաղաք՝ Երևանում հիմնադրվեց գործվածքի արտադրամաս՝ ‘’Texas Production’’ ՓԲԸ-ն: Այն տեղակայված է ընթարցակ շենքի 2 հարկերի վրա, որը զբաղեցնում է 2500մ. քառակուսի տարածք: Ընկերությունը ունի 200 և ավել աշխատակիցներ: Գործվածք արտադրող մեքենաների թիվը՝ 80-ն է: Ընկերությունում իրականացվում է գործված հագուստի արտադրման բոլոր փուլերը, գործելու թելի ձեռքբերումից մինչև՝ հագուստի կարում և առաքում: ‘’Texas Production’’-ի փորձառությունը Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Բելգիայում և Ռուսաստանում թույլ են տալիս հեշտորեն լուծել բոլոր խնդիրները: Տարեկան ընկերությունում արտադրվում է 400-ից 500 տարբեր մոդելներ: Ֆիրմայի առավելություններից է, որ այն արտադրում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, և թե՛ մանուկների համար նախատեսված՝ գործված հագուստ: Այլ ընկերություններից տարբերվելու համար, ‘’Texas Production’’-ը իր հաճախորդներին առաջարկում է նորամուծություններ, միևնույն ժամանակ պատրաստակամ լինելով լսել իրենց առաջարկները: Ընկերության նպատակն է իր հաճախորդին ապահովել բոլոր ոճային միջակայքերը, օգնելով նրան զարգացնելու իր գործունեությունը ցանկացած շուկայում: Հարգելի՛ ընթերցողներ, հարցերի դեպքում մի՛ հապաղեք կապ հաստատելու մեզ հետ: Ձեզ կարող ենք պատասխանել՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, բուլղարերեն և իհարկե՝ հայերեն:
Աշխատակիցներ
Սարքավորումներ
Ամսեկան նոր մոդել
Գործընկերներ
Արտադրանք եւ սարքավորումներ

Պրոդուկտ

Մատակարարում ԵՎՐՈՊԱՅԻՑ

Shima Seiki
