Մեր մասին

Տեքսաս Փրոդաքշըն ՓԲԸ-ն ստեղծվել է 2017թվականին հայկական «ALEX» և ֆրանսիական «KAIF» ընկերությունների կողմից: Ընկերությունը զբաղվում է գործված հագուստի արտադրանքով, որը Հայաստանում առաջին է տվյալ ոլորտում: Արտադրությունում օգտագործվում է միայն բարձր որակի հումք(թել) և հայտնի ապրանքանիշների մեքենաներ և սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մեր լավագույն աշխատակիցների օգնությամբ ստանալ միայն բարձր որակի արտադրանք: Հումքը և սարքավորումները ներկրում ենք եվրոպական լավագույն ընկերություններից: Մենք արտադրում ենք կանացի, տղամարդու և մանկական գործված հագուստի լայն տեսականի (սվիտրներ, տաբատներ, ժակետներ, կիսաշրջազգեստներ, շրջազգեստներ, գլխարկներ, շարֆեր և այլն): Արտադրանքը արտահանվում է Ռուսական և Եվրոպական շուկա:

Մեր ընկերության գերնպատակն է «Արտադրված է Հայաստանում» տարբերանշանը ճանաչելի դարձնել արտաքին շուկայում:

Գործող մեքենաներ

Ընկերությունը ունի Shima Sheiki ճապոնական 80 գործող մեքենաներ 3-րդ, 5-րդ, 7-րդ, 14-րդ և 18-րդ դասի (որքան բարձր է հաստոցի դասը, այնքան ավելի բարակ թել կարելի է օգտագործել գործվածքի համար)։ Մեքենաները աշխատում են ավտոմատ կերպով՝ թույլ տալով ստեղծել պատրաստի արտադրանք կամ տարբեր խտության և բարդության գործվածքային մասեր՝ նախշերի լայն տեսականիով:

Որակի հսկում

Ընկերությունը արտադրանքի որակը վերահսկում է ժամանակակից տեխնոլոգիայի և սարքավորումների կիրառմամբ: Մասնավորապես որակի հսկման լուսային սարքեր, որոնք թույլ են տալիս նկատել նույնիսկ աննշան թերություններ: Արդյունքում ստացվում է անթերի արտադրանք:

Կապող մեքենաներ

Արտադրվող հուգուստի (բլուզներ, սվիտրներ, տաբատներ, շրջազգեստներ, ժակետներ, կիսաշրջազգեստներ և այլն) կողային կարերը, պարանոցը, գրպանները, մանժետները և թևերը ապրանքի հիմնական դետալներին միացնելու համար օգտագործում ենք կարող (կետտել) մեքենաներ, որոնց շնորհիվ միացնող կարերը ստացվում են ավելի նուրբ և դիմացկուն:

Կարող մեքենաներ

Հագուստի արտադրության համար կարևոր պայմաններից է որակյալ կարի մեքենաները: Ընկերությունը ունի 78 նորագույն տեխնոլոգիաներով կարի մեքենաներ՝ հարթակար, ամրակար, գաղտնակար, կոճակ գամող և կարող, օվեռլոկ(կարող-շրջակարող) և այլ մեքենաները: Այս մեքենաների շնորհիվ տեխոլոգների կողմից տրված տեխնիկական առաջադրանքները մեր կարող աշխատակիցները կարողանում են կատարել ավելի հեշտ, արագ և որակյալ:

Լվացքի մեքենաներ

Ընկերությունը ապահովված է արտադրանքի մշակման և լվացման համար անհրաժեշտ սարքավորումներով: Յուրաքանչյուր արտադրվող հագուստ անցնում է մշակման և լվացման փուլեր: Կախված թելի տեսակից (մետաքս, բամբակ, քաշմիր, բուրդ, արհեստական մանրաթելեր և այլն) և գործվածքի դասից յուրաքանչյուր մոդելի համար սահանվում է լվացման հատուկ ռեժիմ:

Արդուկող մեքենաներ

Ընկերությունը ապահովված է արտադրանքի խոնավ ջերմային մշակման սարքավորումներով: Ջերմային սարքավորումը, դա գոլորշու սեղան է, որի օգնությամբ թելից պատրաստված հագուստն ու աքսեսուարները արդուկվում են տաք գոլորշու միջոցով՝ առանց դեֆորմացման կամ վնասման ռիսկերի:

Մոդելավորում

Ժամանակակից հագուստի արտադրությունը վաղուց արդեն դարձել է նորաձևության միտքը շարժող հատուկ ոլորտ, որով զբաղվում են մոդելագործները։ Նրանք են առաջարկում, թե ինչպիսին պետք է լինի այս կամ այն կարգի հագուստը, և ինչպես է հարմար այն արտադրելը։ Ձևն ընտրելիս նկատի է առնվում գործվածքի խտությունը, տեղի եղանակային պայմանները, հաճախորդների պահանջարկը և այլն։ Մեր ընկերությունում աշխատում են երկար տարիների փորձ ունեցող մոդելագործներ: Նրանք ստեղծում են տարբերվող, նորաձև, յուրահատուկ և թրենդներին համապատասխան մոդելներ, որոնք գոհացնում են նույնիսկ ամենաքմահաճ պատվիրատուին:

Ծրագրային մոդելավորում

Հագուստի ոճի մշակմանն օգնում են նաև համակարգչային ծրագրերը, որոնց միջոցով կարելի է եռաչափ պատկերով տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա վերջնական արտադրանքը։ Մեր ընկերությունում աշխատող ծրագրավորողների հիմնական խնդիրն է հատուկ ծրագրի միջոցով ստեղծել մոդելագործների կողմից տրված նկարի սխեման գործող մեքենաների համար: Հաշվարկել յուրաքանչյուր մոդելի համար անհրաժեշտ հումքի(թել) քանակը, ընտրել անհրաժեշտ տեխնոլոգիական գործողություններ դիզայնի գաղափարը կյանքի կոչելու համար:

ՀԱԳՈՒՍՏԻ ԳՈՐԾՎԱԾ ՄԱՍԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Գործված հագուստի արտադրության հիմնական փուլերից է հագուստի առաձին մասերի գործման փուլը:Գործող մեքենաների շնորհիվ հումքից(թել) ստանում ենք հագուստի գործված առանձին մասեր(առաջամաս, ետևամաս, թև, օձիք, գրպան և այլն): Այս փուլում ստացված մասերը անպայման անցնում են որակի ստուգում: Միայն դրանից հետո արտադրանքը տեղափոխվում է հաջորդ փուլ:

ԿԱՐ

Հագուստի արտադրության ամենահին տեխնոլոգիաներից մեկը կարն է: Կարի գործընթացը իր մեջ ներառում է ոչ միայն գործված հագուստի մասերը միմյանց միացնելու պրոցեսը, այլ նաև պրոցեսներ ինչպիսիք են՝ կոճակների, շղթաների, գրպանների, ժապավենների և աքսեսուարների ամրացում և կարում, ասեղնագործություն, տպագրություն և այլն…


ԱՐԴՈՒԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Խոնավ ջերմային մշակումը (ԽՋՄ) հագուստի արտադրության գործընթացի կարևորագույն փուլերից է: ԽՋՄ սարքավորումները բաժանվում են 2 խմբի՝ կիսաավտոմատ և ավտոմատ՝ արդուկներ, արդուկման սեղաններ, արտադրական արդուկներ գոլորշիով : Խոնավ ջերմային մշակման հիմնական սկզբունքն այն է, որ ջերմության և խոնավության ազդեցությունը թուլացնում է հյուսվածքների մոլեկուլների միջև կապերը, և հագուստը դառնում է առաձգական: Սա հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ դարձնել հագուստի վերջնական տեսքը։

ՈՐԱԿԻ ՀՍԿՈՒՄ ԵՒ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ

Որակի հսկիչները վերահսկում են վերջնական արտադրանքի չափսը, գույնը, գործվածքի խտությունը, ձևի և տեսքի համապատասխանությունը առաջադրված տեխնիկական պայմաններին և ստանդարտներին: Նրանց հիմնական խնդիրն է ապահովել պատրաստի արտադրանքի անթերի լինելը: Վերջնական արտադրանքը տեղափոխվում է փաթեթավորման բաժին, որտեղ կատարվում է պիտակավորվում համապատասխան պիտակներով(մոդելի անվանում, շտրիխ կոդ, գույն, չափս, լվացման և խնամքի ռեժիմներ), որից հետո արտադրանքը փաթեթավորվում և պահեստավորվում է: